Այսօր, Հայոց ցեղասպանության 104-ամյակի կապակցությամբ, Հայաստան է ժամանել աշխարհում առաջին մասսոնական կազմակերպության անդամ Էրվե Զաքարյանը: Լրագրողների հետ զրույցում Զաքարյանն ասաց՝

«Թուրքիան պետք ընդունի հայոց ցեղասպանությունը և միևնույն ժամանակ, թուրք ժողովուրդը սովորի իր պատմությունը: Արդեն 20 տարի է՝ այս օրը գալիս ենք և մասնակցում այս կարևոր միջոցառմանը: Ճիշտ չէ մասսոնական կազմակերպություններին կապել ցեղասպանության հետ, բացարձակ կապ չունի: Մենք  ամեն կերպ պայքարաել ենք, որ ընդունվի և ճանաչվի Ցեղասպանությունը: Ֆրանսիայում Ցեղասպանությունը ընդունելու հարցում մեր կազմակերպությունը կարւոր դեր է խաղացել: Մեր գործում հիմնված է մարդկանց իրավունքների  և արժեքների վրա»:

ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին, թե մինչ այսօր ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ցեղասպանության ընդունման համար, Զաքարյանը պատասխանեց:

«Ամեն տեղ մեր կազմակերպությունը փորձում է բարձրացնել այս հարցը: Ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև բոլոր ցեղասպանությունների»:

Զաքարյանը նշեց, որ  իր ընտանիքն արմատներով Մուշից է: