«Կարծում եմ՝ սա որևէ կերպ ՀՀ-ին միջազգային հարթակներում վնաս չի հասցնի, հակառակը, եթե մեզ մոտ բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է որևէ հանցագործության մեջ, և դատական համակարգով փորձում է արդարությունը վերականգնել՝ դա խոսում է այն մասին, որ այդ երկրում ինչ-որ բան է փոխվել, արդարադատությունը սկսել է աշխատել»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Միհրան Պողոսյանի դեպքը կարող է ազդել ՀՀ նոր իշխանությունների հեղինակության վրա։

Պատգամավորը նշեց նաև, թե չի կարծում, որ այդ հարցում բացասական հետևանքներ կունենանք։