Օրենքով գողերը երկարաձգել են արգելը, որը կա նոր օրենքով գողեր թագադրելու մասով: Այս մասին հայտնում է Ռոսբալթը՝ նշելով, որ արգելը գործելու է մինչև 2026 թվականը:

Պարբերականի տեղեկություններով, օրեր առաջ Ստամբուլում տեղի է ունեցել վերջին տարիների խոշորագույն հավաքներից մեկը, որին մասնակցել է ավելի քան 30 քրեական հեղինակություն:

Նրանք հավաքվել են քննարկելու համար Դատո Սուրգութսկիի և Ցրիպայի քայլը, ովքեր օրենքով գող են թագադրել Ահտամ Սամարկանդսկիին: Գողական աշխարհում վերջինիս չեն ցանկանում տեսնել, ինչով պայմանավորված էլ նրան թագազրկել են:

Հավաքվածները նաև հաստատել են Երևանում տեղի ունեցած հավաքի որոշումը, որը վերաբերում է նոր օրենքով գողեր չթագադրելուն:

Արդյունքում որոշվել է, որ նոր օրենքով գող չի թագադրվելու մինչ չկայանա հաջորդ հավաքը՝ Շաքրո Մոլոդոյի հովանու ներքո: Իսկ վերջինս բանտում լինելու է մինչև 2026 թվականը: