Նախադպրոցական տարիքի երեք երեխաներ թակել են Դաունինգ-սթրիթ 10 հասցեում Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի դուռը, որպեսզի խնդրեն կառավարությանը իրենց չստիպել անցնել նոր վիճելի թեսթերը՝ հայտնում է Press Association-ը։

Հարյուրավոր մարդիկ, ներառյալ՝ չորսամյա երեխաներ, ծնողներ, ուսուցիչներ եւ խորհրդարանի անդամներ, Խորհրդարանական հրապարակից սկսել են երթ՝ ուղղված երեխաների գիտելիքների «բազային գնահատականի» համար 20 րոպեանոց թեսթերի դեմ, որոնք ծրագրվում է անցկացնել ուսումնական տարվա առաջին կիսամյակում։

Երեխաները կրթության նախարար Նիկ Գիբին կառավարության ծրագրի դեմ 65 000 ստորագրություններով միջնորդագիր են ներկայացրել։

Նշվում է, որ բացի այդ, Բրիտանական կրթության հետազոտության ասոցիացիան տվյալ թեսթերը գնահատել է որպես «չարդարացված, ոչ ճիշտ եւ տվյալ նպատակի համար բոլորովին անպետք»։