ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Քասախ համայնքում հարևանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Լիբանանի Հանրապետության՝ 1998թ. ծնված քաղաքացուն:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ավտոմեքենան հարևանի տան դռան դիմաց կայանելու շուրջ վիճաբանություն է առաջացել Քասախ համայնքի բնակիչների միջև, որի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով հանդիսանում է Լիբանանի Հանրապետության քաղաքացի՝ ծնված 1998 թվականին, ոտքով հարվածել է հարևանի ձախ ոտքի ոլոքին՝ դիտավորությամբ առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ ձախ ոտքի ոլոքի դիաֆիզի միջին երրորդականի բեկորային աննշան տեղաշարժով, դրսային պճեղի թեք առանց տեղաշարժի կոտրվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1998թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21-ամյա լիբանանցին հարվածել է հարևանի ձախ ոտքի ոլոքին. ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել
12:44 - 26.Ապրիլ.2019
Առաջարկում ենք նաև
22/02/19 16:11
Քննչական կոմիտեն 39-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրել հարևանուհու ոսկյա զարդերը գողանալու համար
11/12/18 15:29
Քննչական կոմիտեն 17-ամյա երիտասարդին դանակահարելու համար մեղադրանք է առաջադրել 18-ամյա աղջկան
08/08/23 13:30
«Օրենքով գող» Վիտյա Թբիլիսսկին իբր կրված գրազի դիմաց տղամարդուց 20 հազար դոլար է պահանջել
07/02/22 17:43
Դանակով հարվածել է Էջմիածնում կերերի խանութի վաճառողուհու գլխին և դեմքին, դրամարկղից վերցրել է փող ու փախել
21/08/20 21:31
Հաճախորդենրը ծեծի են ենթարկել խմորեղենի խանութ-սրահի տնօրենին․ պատճառը փոքր տորթերն էին
14/03/19 19:30
Քննչական կոմիտեն ապահովագրական գործակալին մեղադրանք է առաջադրել խոշոր չափերով ապահովագրավճարներ յուրացնելու համար
03/01/19 21:47
Քննչական կոմիտեն 23 ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել առողջությանը ծանր վնաս պատճառելու համար
24/08/18 19:08
Քննչական կոմիտեն ինքնիրավչության մեղադրանք է առաջադրել «Ֆլեշ»-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին
23/09/17 20:38
ՀՀ քննչական կոմիտեն Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրել
06/06/16 21:31
Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Ստեփանավանում ավազակային հարձակում գործած 3 անձի
Ամենադիտված
Լրահոս
17:15
Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով
11:20
ԻՀՊԿ. Սպահանում բարձր ձայները կապված են հարձակումները հետ մղելու հակաօդային պաշտպանության աշխատանքի հետ
10:06
Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը
08:37
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
08:00
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
16:04
Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով