Պարզվում է՝ Հիդրոմետ ծառայության ղեկավար, ֆեյսբուքում սրամիտ հումորներ անող, սոցիալական ցանցերի եւ մեդիայի աստղ, արեւոտ եղանակի աստված Գագիկ Սուրենյանը մի համեստ եւ ամաչկոտ պաշտոնյա է։ Ասում են՝ մի անգամ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը  հանկարծակի այցելել է Հիդրոմետ ծառայություն, Սուրենյանը այնքան է խառնվել իրար, որ հազիվ է կարողացել ոտքի կանգնել եւ ձեռքերը գրպանում բարեւել։

Երբ ղեկավարը սաստել է նրան, Սուրենյանի մոտ արեւոտ տրամադրությունը դարձել է մելամաղձոտ, անձրեւային օր, այնքան, որ նախարարը ինքը վատ է զգացել բոլորի կողմից սիրված Սուրենյանին նման «վատ» վիճակի մեջ դնելու համար։ Դրանից հետո առանձնակի քնքշանքի եւ սփոփանքի խոսքեր են պետք եղել Հիդրոմետի ղեկավարին ուշքի բերելու համար։