Հռոմի ոստիկանությունը ձերբակալել է զբոսաշրջիկ կնոջը, որը գրել է իր ընտանիքի անդամների անունների սկզբնատառերը Կոլիզեումի պատերից մեկի վրա, հաղորդում է «Ինտերֆաքս-Տուրիզմ»-ը՝ հղում անելով Wanted in Rome պորտալին:

«Ոստիկանությունը ձերբակալել է Իսրայելից 39-ամյա զբոսաշրջիկ կնոջը, որը քարով գրում էր Կոլիզեումի ներքին պատերից մեկի վրա իր ամուսնու եւ երեխաների անունների սկզբնատառերը»,-գրում է պարբերականը:

Ինչպես նշում է պորտալը, կնոջը մեղադրանք է առաջադրվել պատմամշակութային ժառանգության հուշարձանը վնասելու համար: Դա բնավ առաջին դեպքը չէ, երբ զբոսաշրջիկները գրում են իրենց անունները ամֆիթատրոնի պատերին:

2018 թվականին Կոլիզեում այցելել են 7.6 մլն զբոսաշրջիկներ: