Շրի Լանկայի իշխանությունները կղզում ահաբեկչությունների շարքից հետո կրկին պարետային ժամ են հայտարարել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պարետային ժամը կգործի ապրիլի 27-ին՝ տեղի ժամանակով 22:00-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 04:00-ը:

Սուրբ Զատկի օրը` ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել էր շուրջ 260 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: