Ամերիկյան Սիեթլ քաղաքում Google ընկերության նոր կառուցվող շենքի մոտ վերամբարձ կռունկը վայր է ընկել՝ դառնալով չորս մարդու մահվան պատճառ, հայտնում է Daily Mail-ը:

Վերամբարձ կռունկն ընկել է վեց մեքենայի վրա: Հայտնի է, որ զոհերից երկուսը գտնվել են մեքենայում, մյուս երկուսը եղել են կռունկավարները:

Միջադեպի հետևանքով տուժել է երեք մարդ, այդ թվում՝ 4 ամսական երեխա:

Դեռևս հայտնի չէ՝ որն է կռունկի վայր ընկելու պատճառը: