Հանրապետության տարածքում ապրիլի 29-ին և մայիսի 3-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ը՝ հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ: 

Քամին՝ հարավարևելյան` 4-6 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-2-ը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 29-ին և մայիսի 3-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։