«Առողջ մարմնում առողջ հոգի», – նշում է հայտնի ասույթը:

«...և առողջ միտք», – ավելացնում է Digitain ընկերությունը...

Այո՛, առողջություն և կրթություն՝ այն երկու հիմնաքարերը, որոնց վրա կառուցվում է մեր և մեր սերունդների ապագան, այն երկու հենասյուները, որոնց շնորհիվ մենք ամուր կանգնում ենք ոտքերի վրա և առաջ ենք շարժվում հաստատուն քայլերով:

Digitain–ը անչափ կարևորում է այդ երկու հիմնարար արժեքների պահպանումն ու զարգացումը հայ հասարակության մեջ և հանդես է գալիս այդ ուղղությամբ իրականացվող տարբեր միջոցառումների նախաձեռնությամբ:

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նոր՝ UFAR20plus մասնաշենքի կառուցումը  ԹՈՒՄՈ-ի հարևանությամբ և այս կապակցությամբ կիրակնօրյա քայլարշավի/վազքարշավի կազմակերպումը հիանալի առիթ է կրկին խոսել գլխավորի մասին: Եվ Digitain ընկերությունը ևս մեկ անգամ հրավիրեց բոլորի ուշադրությունը առողջ ապրելակերպի ու կրթության հույժ կարևորության վրա՝ դառնալով արշավի գլխավոր հովանավոր:

Հետաքրքիր նախաձեռնություն, որն անպայմանորեն գտնելու է իր շարունակությունը: Քանի որ հետագայում էլ Digitain–ը սատարելու է նման միջոցառումների անցկացմանը և դրանցում հասարակության լայն զանգվածների ներգրավմանը:

Մինչ նոր հանդիպում՝ նոր արշավներում...