Մինչ հեղափոխությունը սովորական ակտիվիստ, հեղափոխությունից հետո պաշտոն ստացած Արամ Մանուկյանը (Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանի տեղակալ) կրկին սկանդալային գրառումներ է կատարել, այնուհետև ջնջել է իր ֆեյսբուքյան էջը՝ չպարզաբանելով գրառումների իրական պատճառը։

Գրառումներից մեկում, ի դեպ, Մանուկյանը նշել է՝ «էլի ասեմ՝ չխառնեք հանկարծ։ Հա, կարամ էլ չաշխատեմ տեղակալ, չեմ նեղվի դրանից»։ 

ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց կապ հաստատել Արամ Մանուկյանի հետ՝ պարզելու, թե այս անգա՞մ ինչն է եղել իր ֆեյսբուքյան էջում հայտնված գրառումների պատճառը, սակայն Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի անդամներից փոխանցեցին, որ նա տեղում չէ, ավելին՝ այսօր չի էլ ներկայացել աշխատանքի։ 

Հիշեցնենք՝ գրեթե 2 ամիս առաջ Արամ Մանուկյանը ֆեյսբուքում գրել էր, թե ցանկություն չունի աշխատելու «անթասիբ ու անինքնասեր ղեկավարի տեղակալ», հետո էլ գրել էր, թե՝ իր ֆեյսբուքյան էջի գրառման հեղինակն ինքը չի եղել. «Ժողովուրդ ջան, հեռախոսս գողացել են։ Ես շատ լավ, շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ վարչական շրջանի ղեկավարի հետ։ Ներողություն եմ խնդրում թյուրիմացության համար։ Մեղավորներն անպայման կպատժվեն»,-հայտարարեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը: 

Այս ամեննն իմանալով՝ մեզ մոտ մտահոգություն է առաջացել՝ տեսնես կրկի՞ն գողացել են նրա հեռախոսը, թե՞ այս անգամ պաշտոնյան կպնդի իր ասելիքը, կամ ինչպես ինքն է ասում՝ կարող է և ազատվել պաշտոնից։

Ամեն դեպքում՝ ԼՈՒՐԵՐ․com—ն այս անգամ հասցրել է պահպանել Արամ Մանուկյանի կողմից երեկ արված գրառումների սքրին շոթերը, որտեղ նա անդրադարձել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին ու նրա հետ կապվող տեսանյութին։

Գրառումները՝ ստորև․