«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 28-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի տղամարդ եւ հայտնել, որ զոքանչը տան նկուղից գտել է ազատամարտիկ ամուսնու զենքը եւ ցանկանում է հանձնել:

Մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին 60-ամյա կինը հայտնել է, որ բնակարանի նկուղում հայտնաբերել է «ԱԿ 74» տիպի ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի 95 փամփուշտ, ինքնաձիգի պենալ եւ 4 պահունակ, որոնք պատկանել են Արցախյան ազատամարտի մասնակից ամուսնուն (մահացել է 1994թ.):

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: