ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը  «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, անդրադառնալով դպրոցում դասագրքերի փոփոխման հարցին, ասել է. «Ծանր պայուսակները, այս տարվա սեպտեմբերից արդեն կսկսեն թեթևանալ, որովհետև մենք կիրառել ենք մի հնարք, և դասագրքերը երկհատոր են դարձել»:

Հարությունյանը նշել է, որ փորձելու են այնպիսի համակարգ ունենալ, որ աշակերտը «հավեսով» գնա դպրոց: «Շատ առարկաներ կփոխվեն, շատ գործեր ենք անում, ավագ դպրոցներ են հիմնանորոգվելու, գույքն է փոխվում, մեթոդներն են փոխվում, դպրոցի տրամաբանություն և մթնոլորտն է փոխվում, իհարկե, դրա համար ժամանակ է պետք»,- հավելել է նա:

Եթերի ժամանակ նախարարը անդրադարձել է «Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը և նշել է, որ այս հարցում ուսուցիչների վերապատրաստելու խդնիր կա: Նրա խոսքով՝ դպրոցներում վերացել է դասը աղոթքով սկսելու «սովորությունը», սակայն այս առարկայի մասով շատ հարցեր կան, որոնք պետք է վերանայվեն: