Դավիթ Սանասարյանին առաջադրվել է հանիրավի մեղադրանք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սանասարյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը։

«Նա որևէ արարք չի կատարել, ինչի համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, այս ամենը շինծու է, որը իրականացվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից»,-ասաց փաստաբանը։

Սանասարյանի մյուս փաստաբան Արսեն Սարդարյանն էլ ասաց, թե այս քրեական գործի հարուցումը բացառում է մեղադրյալի կարգավիճակը Սանասարյանի համար և հավելեց, որ կորցրել են վստահությունը ԱԱԾ-ի նկատմամբ։

Փաստաբանների խոսքով՝ ուղղորդված մոտեցում կա իրենց պաշտպանյալի նկատմամբ։