Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ ապրիլի 30-ին, ոստիկանությունն «ասֆալտին է փռել» ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) թիկնազորի անդամներին՝ զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով։

Ըստ տեղեկությունների՝ օպերացիան կատարվել է Երևանի Իսակովի պողոտա 29 հասցեի մոտ, բերման են ենթարկել Toyota մակնիշի 05 ՍՏ 500 համարանիշի և Mercedes մակնիշի 05 AՏ 500 համարանիշի ավտոեմեքենաների վարորդներին ու ուղևորներին՝  Արկադի Համբարձումյանին, Դավիթ Արզումանյանին, Արսեն Սաֆարյանին և Հակոբ Գևորգյանին։

Ըստ տեղեկությունների՝ վերջիններիս մոտ հայտնաբերվել է «Մակարով» և «Վիկինգ» տիպի ատրճանակներ, իսկ մեքենաները պատկանել են Արկադի Համբարձումյանին։