Ճապոնիայի նոր կայսրն է դարձել Նարուհիտոն, նրա թագադրման արարողությունն ավարտվել է Տոկիոյում, կայսերական պալատում: Այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեկ օր առաջ արարողություն էր տեղի ունեցել, որի ժամանակ գահը լքել էր կայսր Ակիհիտոն՝ Նարուհիտոյի հայրը: Կեսգիշերին ավարտվել է նրա կառավարման Հեյսեյ դարաշրջանը եւ սկսվել է Ռեյվա նոր կառավարումը, ինչը նշանակում է «գեղեցկություն եւ ներդաշնակություն»: