Դու արդեն երկար ժամանակ է շփվում ես երիտասարդի հետ և կարծում ես` երկուսդ էլ պատրաստ եք հարաբերություններին նոր մակարդակ հաղորդելուն: Սակայն նկատում ես, որ սիրելիդ դանդաղում է որոշում կայացնելու հարցում:

Կա մի քանի տարբերակ` կա՛մ սիրելիին օգնել` դրդելով կանացի մեթոդներով, կա՛մ էլ հրաժարվել պայքարից, քանի որ, իրականում, նա պարզապես պատրաստ չէ լուրջ հարաբերությունների:

Այս հոդվածում ներկայացված են հենց վերջին կատեգորիայի տղամարդկանց բնորոշ քայլերը:

Նրան ավելի շատ դուր է գալիս ազատ ժամանակն անցկացնել ընկերների, քան քեզ հետ:

Եթե նա իր ազատ ժամանակը նախընտրում է անցկացնել ընկերների հետ այլ ոչ քեզ հետ, ուրեմն դու նրա համար առաջնային դիրքում չես: Մի’ մոռացիր` մարդը անչափ գնահատում է իր ժամանակը ու անցկացնում է այն սիրելիների հետ: Եզրակացությունները թողնում ենք քեզ:

Նա երբեք նախաձեռնությունը իր ձեռքը չի վերցնում, երբ գործը հասնում է ժամադրություններին: Հիշի’ր, թե վերջին անգամ երբ եք ժամադրվել հենց նրա առաջարկով:

Դու միշտ հարմարվողի դերում ես: Կարևոր նշում` միայն Դու: Նա չի անում որևէ քայլ հարաբերությունների պահպանման համար: Նա հետաքրքրված չէ պայքարելու քեզ համար: Այս հարաբերությունները կտևեն այնքան, ինչքան նրան հարմար է և ձեռնտու:

Նա միշտ պատրաստ է քեզ ավելի ազատություն տալ: Եթե Դու խնդրես ավելի քիչ հանդիպել, նա միայն թաքուն կուրախանա: Այդպես վարվում են պատասխանատվությունից խուսափող տղամարդիկ:

Նա հաճախակի չեղարկում է համատեղ պլանները, հանդիպումները: Նա չի գնահատում ո’չ ժամանակդ, ո’չ էլ զգացումներդ:

Նա երբեք քեզ առաջինը չի գրում, չի զանգում:

Նա երբեք չի խոսում իր զգացմունքների մասին: Նա պարզապես չի ուզում քեզ ավելի մոտիկ թողնել, քանի որ հստակ գիտակցում է` այդպես ավելի թույլ կդառնա: Իսկ դա նրանից է, որ վստահ չի, որ դու ՄԻԱԿՆ ես: Կներես, բայց նա քեզ զուտ օգտագործում է և որևէ զգացմունք չի տածում քո հանդեպ:

Նա հաճախակի փոխում է իր վերաբերմունքը քո հանդեպ: Ժամանակ առ ժամանակ դու էլ չես հասկանում` ինչ կատարվեց և ինչու: Նրա հետ անհնար է հասնել ստաբիլության: Նա քեզ լավ վերաբերում է այն ժամանակ, երբ մի բանի կարիք ունի, հակառակ դեպքերում` նա անտարբեր է:

Նա չի ուզում քեզ հետ մարդաշատ վայրերում երևալ: Դա նրանից է, որ նա քեզանից միայն սեքս է ուզում, ոչ ավել: Ահա, թե ինչու նա քեզ սովորաբար առաջարկում է տանը մնալ:

Նրան միևնույն է` կլքես իրեն, թե չես լքի: Եթե անգամ անհետանաս իր կյանքից, նա անտարբեր կմնա: