ՍԴ դատավորի պաշտոնի համար այս պահին ՀՀ նախագահի աշխտակազմ է դիմել երեք հոգի՝ Հովհաննես Հովհաննիսյան, Մարտին Մանուկյան, Արմեն Ներսիսյան։

Մայիսի 3-ից հետո երբ դիմելու գործընթացը ավարտվի, նախագահը հանդիպելու եւ զրուցելու է թեկնածուների հետ, այնուհետեւ ընտրելու է նրանցից մեկին։

Ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ սահմանադրական դատավորի հավանակնորդները մինչեւ մայիսի 3-ը դիմեն նախագահի աշխատակազմ։

Հիշեցնենք, որ նախագահի առաջադրած թեկնածուները՝ Վահե Գրիգորյանը եւ Գոռ Հովհաննիսյանը, Ազգային ժողովի կողմից չէին ընտրվել ՍԴ դատավորի պաշտոնում։