Երևանի Նաիրի բժշկական կենտրոնում մահացել է մեկ օր առաջ Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված քաղաքացի Գարեգին Նալբանդյանը: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում: Վրաերթի ենթարկված Գարեգին Նալբանդյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Գիտակցության չգալով մահացել է:

Գարեգին Նալբանդյանը Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության բաժնի պետն էր: