Գրոզնիի հանդիսությունների «Սաֆիա» պալատում տեղի է ունեցել ուժային ստորաբաժանումների մարտավարական հրաձգության VII բաց առաջնությունը, որը  նվիրված էր Չեչնիայի առաջին նախագահ Ահմատ-Խաջի Կադիրովի հիշատակին:

Մասնակիցներին պարգևները հանձնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: Պարգևատրության հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: Այս մասին տեղեկացրել է Չեչնիայի կառավարության պաշտոնական կայքը: