Նախօրեին Արցախի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստացած Ագանիկ Զորոգլյանին կտեղափոխեն Երևան։

Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ Ագանիկ Զորոգլյանի վիճակը շարունակում է ծանր մնալ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիս 4-ին ժամը՝ 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում Էր ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

NEWS.am-ի տեղեկություններով, Ագանիկ Զորոգլյանը վիրահատվել էր եւ տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ. զինծառայողը վիրավորումն ստացել է գլխի շրջանում:

21-ամյա զինծառայողը նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից էր եկել՝ կամավոր բանակ զորակոչվելու համար: Ներկայումս նրա ընտանիքն ապրում է ՌԴ-ում: Ողջիում տատն ու պապն են ապրում:

Նա բանակ է զորակոչվել 2018-ի հունվարին, այսինքն՝ 1 տարի 4 ամիս առաջ: