«Կամք» նախաձեռնության հիմնադիր, ջավախքահայ հասարակական-քաղաքական գործիչ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. 

«Սիրելի ընկերներ, հենց նոր ինձ հետ կապնվեցին ոստիկանության կենտրոնի բաժնից եւ այսօր ժամը՝ 21:00-ին հրավիրեցին ոստիկանության բաժին: «Հրատապությանը» հղում անելով, հետաքննիչը չհամաձայնվեց, որպեսի երկուշաբթի մոտենամ: Հավաքվելու անհրաժեշտություն չկա, ես փաստաբանի հետ կմոտենամ, հետագա զարգացումների մասին կտեղեկացնեմ»:

Որպես հետգրություն՝ Վ. Չախալյանը շեշտել է. «Մեր գործն արդար է, ինչ անում ենք, մեր երեխաների ապագայի համար ենք անում, պայքար մինչեւ հաղթանակ: Դեմ եմ ազգիս ֆիզիկական ոչնչացմանը, դեմ եմ 21-րդ դարի «փափուկ ուժով ցեղասպանությանը»:

Հիշեցնենք, որ այսօր «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում կազմակերպվել էր «Իմ մարմինն անձնական է» գրքի քննարկումը։ Այն պատրաստվել էր «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից եւ նախատեսված էր 3-6 տարեկան երեխաների եւ նրանց ծնողների համար, սակայն այն մի շարք պատվախնդիր անձանց շնորհիվ տապալվել է։ Ներկաների պնդմամբ՝ գրքի նպատակն է եղել 3-ից 6 տարեկան երեխաների շրջանում միասեռականության քարոզչություն իրականցնելը: