Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 5-ին, ժամը 23:18-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սեւան-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում՝ Սեւանա լճում, քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները «Մայամի» կոչվող լողափի մոտակայքում հայտնաբերել են Հ.Ա.-ի (ծնված 1997 թ.) դին: