ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել, ըստ որի՝ պատրաստ է նույն երթուղով երթևեկող ուղևորներին փոխադրել իր մեքենայով:

Ավելի վաղ նույն մտահաղացմամբ հանդես էր եկել նաև ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը.

ԱԺ պատգամավորների նոր նախաձեռնությունը, իհարկե, դուր եկավ սոցցանցերի օգտատերերին, չնայած նրան, որ որոշ օգտատերեր որակեցին այն որպես պոպուլիզմի հերթական դրսևորում:

Ինչևէ, կարծես թե, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները նոր ֆլեշմոբ են սկսել և պատրաստվում են Հայաստանում զարգացնել նաև BlaBlaCar-ի մշակույթը: