Ավստրալիայում կողոպտիչը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմակով առեւտրային կենտրոնում խանութներ է թալանել։

Քվինսլենդի ոստիկանությունը տեղեկացրել է, որ տեսախցիկները գրանցել են, թե ինչպես է տղամարդը Թրամփի դիմակով կոտրել ոսկերչական խանութի ապակին՝ գողանալով մի քանի ժամացույց։ Ոստիկանությունը տեղեկացրել է, որ տղամարդը «անցել» է նաեւ էլեկտրոնիկայի խանութներով եւ գողացել մի քանի իր՝ մինչ ոտքով կհեռանար առեւտրի կենտրոնից։