Այսօր՝ մայիսի 7-ին, ժամը 19:30-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում բախվել են Nissan Teana մակնիշի  և DAF մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում: