ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը: Հիմնական զեկուցողը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է: 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով դատախազին, ասաց. 

«Իմ հարցը կապված է հրապարակված մի հետաքննության հետ, որտեղ բացահայտվել էր, որ Երևան քաղաքում մանկապարտեզներ են սեփականաշնորհվել, բայց մենք գիտենք, որ Երևանում երեխաները տարիներով հերթ են կանգնում, որ գնան մանկապարտեզ: Արդյոք չպետք է պետական շահերի պաշտպանության շահերի շրջանակներում այդ գույքի սեփականաշնորհման հիմքերն ուսումնասիրելով, գույքը քրգործերի շրջանակներում ետ վերադարձնել: Կա՞ն հարուցված քրգործեր և ի՞նչ ուղղությամբ է գնում մեր դատախազությունը»:  

Մանրամասները՝ տեսանյութում