Երկարատև հիվանդությունից հետո 87 տարեկանում կյանքից հեռացել է վաստակաշատ մանկավարժ, Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի նախկին տնօրեն Գեորգի Մաթևոսի Կուտոյանը:

Հոգեհանգիստը կկայանա մայիսի 10-ին, ժամը 18:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հուղարկավորությունը կկայանա մայիսի 11-ին, ժամը 14:00-ին՝ նույն վայրից: