Պետական եկամուտների կոմիտեն գազալցակայաններում իրացված գազի իրական ծավալների խախտումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ստուգումներ է անցկացրել և 33 ընկերության նկատմամբ 22 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն է դրել:

Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Գազալցակայաններում արձանագրվել են իրացված գազի իրական ծավալների խախտումներ։ Ստուգումներն ավարտվել են, դատական կարգով բողոքարկումներ էլ կան: Ես ձեռնպահ կմնամ քրեական գործի ընթացի մասին այլ մանրամասներ հայտնելուց»,- ասաց Անանյանը: