Լրագրող Սերգեյ Դորենկոյի դուստրերը խնդրել են իրավապահ մարմիններին հետաքննել իրենց հոր մահվան հանգամանքները, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է պրոդյուսեր Անդրեյ Ռազինը, որը շփվում է Դորենկոյի դուստրերի հետ:

Նրա խոսքով՝ աղջիկները նաեւ ներկայացել են դիակիզմեն դեմ:

«Նրանք համարում են, որ Սերգեյ Դորենկոյին թունավորել են: Եւ դիակիզման արդյունքում կոչնչացվեն սպանության հետքերը»,-հայտնել է Ռազինը:

Ուրբաթ առավոտյան քննարկվել է Տրոյեկուրովյան գերեզմանատանը Դորենկոյին թաղելու հարցը, այնուհետեւ բարեկամների միջեւ վեճ է բռնկվել, որին փաստաբանները ստիպված էին միջամտել, հայտնել է պրոդյուսերը: Լրագրողի երեխաները պնդում են հորը թաղել դագաղի մեջ, իսկ կինը ցանկանում է դիակիզում:

Դորենկոյի լրագրող գործընկերը պատմել է, որ դուստրերը կասկածում են լրագրողի կնոջը՝ Յուլյային, ամուսնուն թունավորելու հարցում: «Դա, իհարկե, անհեթեթություն է »,-նշել է գործակալության զրուցակիցը:

Դորենկոն մահացել է մայիսի 9-ին զարկերակի պատռումից 59 տարեկան հասակում: Լրագրողը երթեւեկում էր մոտոցիկլետով Մոսկվայի կենտրոնում, երբ հանկարծակի ինքնազգացողությունը վատացել է եւ ընկել է. նրան փրկել չի հաջողվել: Նա կթաղվի կիրակի Տրոյեկուրովյան գերեզմանատանը: