Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որտեղ գավաթի համար մայիսի 29-ին կմրցի «Չելսի»-ի հետ:

Ինչպես արդեն տեղեկացրել են մրցաշարի կիսաեզրափակիչ պատասխան խաղում լոնդոնյան թիմը 4:2 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին:

Whoscored-ը գնահատել է ֆուտբոլիստների ցուցադրած խաղը: Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Արսենալ»-ի խաղացող Պիեր Էմերիկ Օբամեյանգը, ով հանդիպմանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

«Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է 7 գնահատականը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ  այդ խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ: