Մայիսի 10-ին` ժամը 16:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառն ընկել է կայանած ավտոմեքենայի վրա՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառն ընկել է «Երազ» մակնիշի անսարք ավտոմեքենայի (վարորդ՝ Ա.Հ.) վրա:

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը. ճանապարհը երկկողմանի բաց է: