Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Այսօր բուժքույրերի միջազգային օրն է։ Սրտանց շնորհավորում եմ բոլոր բուժքույրերին մասնագիտական տոնի կապակցությամբ։ Բուժքույրը և բուժքրոջ կատարած գործառույթը չափազանց կարևոր է բուժական պրոցեսում, նա հանդիսանում է բուժական պրոցեսի անբաժան մաս և հնարավոր չէ գերագնահատել նրա կատարածը։
Բուժքույրը պետք է լինի գնահատված, հարգված, սիրված և արժանապատիվ վարձատրված։
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ»: