Երևանում այսօր՝ մայիսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 16:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Nissan X-Trail, Toyota Camry, Mercedes, Mitcubishi Montero մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ աղբյուրի՝ մինչ ՃՈ ծառայողները վթարի վայրի զննություն էին կատարում, նույն վայրում բախվեցին Mitcubishi և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները:

Վթարից տուժածներ չկան: