Այսօր` մայիսի 12-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 ՍQ 494 համարանիշի ավտոմեքենայի վարորդն Առատաշեն գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածով անցնող առվակի մեջ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ 

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարից կարճ ժամանակ անց օպերատիվորեն ժամանել է Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը տեղում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց մեկնել՝ պատճառաբանելով, որ վթարի հետևանքով ինքը վնասվածքներ չի ստացել: