Ոչ, ոչ մի ճնշում չեմ զգացել: ՌԲԿ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփման ժամանակ նա ճնշում զգում է:

«Վլադիմիր Պուտինի կողմից ես ոչ մի ճնշում չեմ զգացել: Կան որոշակի ինստիտուտներ, վերլուծական կենտրոններ Ռուսաստանում, որոնք վերլուծություններ, հայտարարություններ են անում: Ինստիտուտների միջեւ հարաբերությունները դեռւեւս կարգավորված չեն: Կա նման խնդիր»,-ասել է Փաշինյանը: