«Ժամանակ» թերթը գրում է.

«Երևանի մետրոպոլիտենի աղմկահարույց գործը, որին մենք անդրադարձել էինք, և որից հետո ԱԱԾ-ն ստուգումներ սկսեց ու քրեական գործ հարուցեց չարաշահումների փաստով, ակտիվ քննության փուլում է։ ԱԱԾ-ն այս օրերին հարցաքննության է կանչում տարբեր վկաների, մետրոպոլիտենի աշխատողների։

Մեր տեղեկություններով, սակայն, հատկապես մետրոպոլիտենի պատասխանատու աշխատողները, որոնք բավականին ինֆորմացիայի են տիրապետում, կաշկանդված են, քանի որ մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը բոլոր աշխատողներին ստիպում է ԱԱԾ հարցաքննության գնալ բացառապես իր փաստաբանի հետ և զգուշացնում ու սպառնում է ոչինչ չխոսել։

Եվ իրապես, աշխատողները ԱԱԾ-ում կաշկանդվում են Յայլոյանի փաստաբանի ներկայությամբ ցուցմունք տալ ու հայտնել իրենց իմացածը»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: