Այսօր՝ Քոչարյանի դեմ ակցիային մասնակցում է նաև Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Լրագրողների հետ զրույցում Քլոյանն ասաց, որ պահանջում է արդար դատավարութուն։ Նա նշեց, որ եկել է դատարան՝ հետեւելու դատական նիստի ընթացքին և ցանկանում է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին։

Հարցին, թե ի՞նչ է նա ցանկանում ասել Քոչարյանին, Սարգիս Քլոյանը պատասխանեց․ «Աստված պահի Քոչարյանի բալին, ո՞նց էր համը իմ ձագի։ Դա եմ ուզում իրեն ասել»։ Քիչ առաջ դատական նիստին ներկա գտնվելու համար թույլտվություն ստացան 5 հոգի, որոնցից մեկը Սարգիս Քլոյանն էր։