Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպմանը: Այս մասին լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Բանակցություններին  կմասնակցեն Նարիշկինը, Լավրովը և Ուշակովը՝ ՌԴ նախագահի խորհրդականը»,-  Պեսկովի խոսքերից մեջբերում է  Տասսը:

Նա անորոշ կերպով է պատասխանել Պուտին-Պոմպեո հանդիպան տևողության վերաբերյալ. «Սպասել 30 րոպեից մինչև 3 ժամ»,- ժպիտով  հայտնել է Պեսկովը: Հաղորդվում է, որ հանդիպումը կսկսվի 18:00-ին՝ մոսկովյան ժամանակով:

Ավելի վաղ՝ մայիսի 14-ին, Լավրովը հանդիպել է Պոմպեոյին Սոչիում: Ուշադրության կենտրոնում են եղել պետությունների միջև համագործակցության վերականգնման և միջազգային ակտուալ հարցերը: