Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երկուսով վաղը կգան և կներկայանան դատարան։ Նման կարծիք է այսօր լրագրողներին հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

«Կաշխատեն գալ։ Պաշտոնական հանդիպում ունի պարոն Բակո Սահակյանը վաղը, և ցանակալի չէր, որ հանդիպմանը չգնա։ Բայց քանի որ դատարանը բացառեց այլ տարբերակ, ես կարծում եմ իրենք երկուսով վաղը կգան և կներկայանան դատարան»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Արցախի ներկա ու նախկին նախագահները հայտարարել են, որ պատրաստ են հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը մեկուսարանից ազատ արձակվի և դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինի։