«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ ելույթ ունենալով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում` ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ: Անդրադառնալով այն հիմնավորումներին, որ, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել արդեն դատաքննությանը կամ փախչել` Քոչարյանը հայտարարեց. «Ես ունեի երկու անձնագիր` մեկն ինձ մոտ էր, մյուսը` նրանց մոտ՝ ՀՔԾ-ում. ես կարող էի նրանց չասել ու երկրից գնալ»: Այս հայտարարությունը հետաքրքիր է Քոչարյանի` երկու անձնագիր ունենալու առումով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայաստանյան օրենսդրությունը թույլ է տալիս քաղաքացիներին միաժամանակ ունենալ և՛ հին նմուշի անձնագիր, և՛ բիոմետրիկ: Ընդ որում, բիոմետրիկ անձնագրերը նախատեսված են ոչ թե ներքին օգտագործման համար, այլ արտերկիր մեկնելու նպատակին են ծառայում: Հենց սրանով էլ պայմանավորված է Քոչարյանի հայտարարությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: