«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունն իր գործողություններով մենաշնորհ է հաստատում տնտեսության եւս մեկ ոլորտում՝ ապրուստի տարրական միջոցից զրկելով բազմաթիվ մանր ձեռներեցների: Հարկային վարչարարության խստացման արդյունքում փակվում են գունավոր մետաղների ընդունման կետերը, եւ դա արվում է մեկ կոնկրետ մարդու համար: Ընդ որում՝ մենաշնորհի հաստատման արդյունքում ընկել է ընդունվող մետաղի գինը: Եթե ընդամենը մեկ ամիս առաջ պղնձի կիլոգրամն արժեր 2 հազար դրամ, հիմա արդեն 1600 դրամ է»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում