Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից և լայվից հետո ՔՊ-ական՝ հատկապես մարզերից ընտրված պատգամավորներն ու մարզպետները, ՔՊ-ական պաշտոնյաները ֆեյսբուքյան իրենց էջերում սկսել են ակտիվ կիսվել այն մարզերի դատարանների մասին տեղեկություններով, որտեղ որ նրանք աշխատում են կամ որտեղից որ ընտրվել են պատգամավոր: Այդպես մոբիլիզացնելով մարդկանց՝ նրանք փորձում են ավելի արագ հավաքվել և իմանալ դատարանների հասցեներն ու հեռախոսները:

 

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հորդորելով բոլորին վաղ առավոտից փակել բլոր դատարանների մուտքերն ու ելքերը: