ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մարշալ Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները փրկել են 15 համարի տրոլեյբուսի ուղևորներին։ 

«Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են: 

Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել: 

Երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժ ծառայության պետը փրկել էին Զինուժ ծրագրի օպերատորի կյանքը»,-գրել է ՊՆ խոսնակը: