Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց շարունակվում է վաղ առավոտից սկսված ակցիան։ Նախօրդ օրերի համեմատ այսօր ակցիան խաղաղ է։ Առավոտյան ակցիայի մասնակիցները տարբեր վանկարկումներ արեցին՝ «Նիկոլ Վարչապետ», «Պրիվետ Ռոբ», «Ռոբերտ մարդասպան»։ Նրանք արեցին նաև հեղափոխության խորհրդանիշ «դըմփ-դըմփ-հու»-ն։ Ակցիայի մասնակիցները հիշում էին, որ օրեր առաջ իրենց թուլ չէին տալիս մտնել դատարան, այսօր այդ լիազորությունն իրենցն է։ Այս պահին ամեն ինչ առավել հանգիստ և լուռ է։ Ակցիայի մասնակիցներից մի քանիսը գնացին ԲԴԽ շենքի մոտ։ Մի քանի պատգամավորներ դեռևս այստեղ են և շարունակում են զրուցել մարդկանց հետ։

Ոստիկանների թիվը նույնպես փոքր է, նրանք բացարձակ չեն խոչընդոտում ակցիային, միայն ժամանակ առ ժամանակ հորդորում են դուրս գալ ճանապարհի երթևեկելի հատվածից։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հենց այս դատարանում էր ընթանում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու հարցը։