Մայիսի 20-ին, ժամը 04.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի բազմաթիվ արտահայտված կապտուկներ, աջ արմնկահոդի եւ աջ ծնկահոդի շրջանների մակերեսային քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի մի բնակիչ, որը հայտարարել է, որ վնասվածքները ստացել է գյուղում ծեծի ենթարկվելու հետեւանքով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.50-ի սահմաններում, Զարթոնք գյուղում, վիճաբանության ժամանակ, երկու երիտասարդ ծեծի են ենթարկել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն՝ պատճառելով վնասվածքներ: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: