Օրերս երկաթգծում պատահար է եղել: Նախնական տվյալներով ուրբաթ օրը Մետեքսիմի տուպիկում՝ Երևանի դեպոյի հարևանությամբ,11 վագոնով գնացք քաշող շոգեքարշ է վթարվել՝ արգելակների խափանված լինելու պատճառով: Armdaily.am-ին հաջողվեց ճշտել, որ շրջվել է պղնձի հանքանյութով 4 վագոն, վագոնները շարքից դուր են եկել։ Շրջված 4 վագոնները վնասել են վրացական մեկ վագոն, մի քանի կոնտեյներներ, որոնք պատկանում են Մետեքսիմ ընկերությանը և հարվածել են նաև դարպասին: