Ապրիլի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժին մի քաղաքացուց դիմում էր ստացվել, որ ապրիլի սկզբին ոմն Գագիկ Գրիբոյեդովի փողոցում գտնվող ավտովերանորոգման կետում ավտոմեքենան նորոգելու պատրվակով իրենից վերցրել է 130.000 դրամ, սակայն չարաշահելով իր վստահությունը՝ խաբեությամբ տիրացել է գումարին:

Նմանատիպ մեկ այլ դիմում էլ ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել է ապրիլի 25-ին: Քաղաքացին հայտնում էր, որ փետրվարին ոմն Գագիկ Գրիբոյեդովի փողոցում գտնվող ավտովերանորոգման կետում ավտոմեքենան նորոգելու պատրվակով իրենից վերցրել է 560.000 դրամ, սակայն չարաշահելով իր վստահությունը՝ խաբեությամբ տիրացել է գումարին:

Հետաքննության ընթացքում ոստիկանները պարզել են, որ Գագիկը 1986 թ. ծնված Գագիկ Վ.-ն է, որը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: