Amazon Web Services ամպային պլատֆորմում Instagram-ի ավելի քան 49 մլն օգտատերերի անձնական տվյալներ են արտահոսել, հաղորդում է BBC-ը՝ հղում անելով TechCrunch-ին:

Տվյալների թվում են նաեւ էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարն ու գովազդի գնի մասին տվյալները:

Տվյալների բազայում յուրաքանչյուր գրառումը պարունակել է յուրաքանչյուր հաշվի արժեքը՝ հետեւորդների թվի, լսարանի ներգրավվման, լայքերի թվի եւ հետեւորդների հրապարակումների թվի հիման վրա:

Համացանցում այդ բազան հայտնաբերել է հնդկացի հետազոտող Անուրաղ Սենը, ով դիմել է TechCrunch-ի լրագրողներին:

Instagram-ում (պատկանում է Facebook ընկերությանը) BBC-ին հայտնել են, որ փորձում են պարզել՝ ինչպես են արտահոսել այդ տվյալները: